Jnews-ը Մոսկվայից նամակ է ստացել Վլադիմիր (Լադո) Օխոտնիկովի ներկայացուցչից, ըստ որի՝ նրանք պատրաստվում են դատի տալ Ջավախքի լրատվական կենտրոնին «զրպարտության» համար և պահանջել «դրամական փոխհատուցում պատճառված բարոյական վնասի համար» մեկ այլ տեղեկատվական կայքից վերատպված նյութի համար։
Նոյեմբերի 28-ին Jnews-ի խմբագրությունը էլեկտրոնային նամակ էր ստացել, իսկ դեկտեմբերի 8-ին արդեն Մոսկվայից փոստով էր ստացել նամակ Սվետլանա Արխիպովայի՝ «2022 թվականին մեկնարկած Meta Force գլոբալ DeFi հարթակի հիմնադիր և սեփականատեր Վլադիմիր (Լադո) Օխոտնիկովի պաշտոնական ներկայացուցչի» կողմից։
Նամակին կից ուղարկվել է նաև Jnews-ում 2022 թվականի օգոստոսի 2-ին հրապարակված՝ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից վարած խարդախ դրամական բուրգի գործի մասին նյութի սքրինշոթը։ Այդ ժամանակ նյութը վերաբերում էր SEC-ին, որը մեղադրում էր 11 անձանց, ովքեր հավաքել էին 300 միլիոն դոլար՝ ստեղծելով և առաջ մղելով «Forsage» կոչվող խարդախ նպատակների հետապնդող բուրգը՝ օգտագործելով կրիպտոարժույթներ և բլոկչեյն տեխնոլոգիաներ: Նյութը վերատպվել էր netgazeti.ge տեղեկատվական պորտալից, քանի որ մեղադրյալներից մեկի անունը կապված էր Վրաստանի հետ՝ Վլադիմիր (Լադո) Օխոտնիկովն ապրում էր Վրաստանում։ Ջավախքում բնակչությունն այդ ժամանակ տրվում էր առցանց դրամական բուրգերի առաջարկներին և կորցնում իր փողերը, և դա 2022 թվականի ամառվա ամենահրատապ խնդիրներից մեկն էր։ Ջավախքի լրատվական կենտրոնը, հոգալով տեղի բնակչության մասին և ցանկանալով ցույց տալ, որ դրամական բուրգերը խաբեություն են և պատժելի, բացի իր բացառիկ նյութերը պատրաստելուց, երբեմն հրապարակում էր նաև այլոց նյութերն այս թեմայի շուրջ՝ չխախտելով աղբյուրի հեղինակային իրավունքները։
Հոդվածը, որի հիման վրա Լադո Օխոտնիկովը ցանկանում է դատի տալ Jnews-ին, հրապարակվել է ռւոսերենով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նյութում խոսվում է այն մասին, որ 11 անձի մեղադրանք է առաջադրվել խարդախ դրամական բուրգ ստեղծելու և առաջ մղելու համար։ Ավելին, նյութը վերատպվել էր, և այնտեղ ներկայացված էին սկզբնաղբյուրի կողմից հավաքագրված տվյալները (խմբ.՝ netgazeti.ge-ին արգելափակված է Ռուսաստանում)։
Օխոտնիկովի ներկայացուցչի բողոքն այն է, որ մենք՝ լրատվամիջոցը, ապացույցներ ներկայացնենք Օխոտնիկովի մեղավորության վերաբերյալ:
«Տարածված տեղեկատվությունը կեղծ է և վարկաբեկում է անձի պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական համբավը: Այնուամենայնիվ, դուք այս տեղեկատվության ճշմարտացիության ապացույցներ չեք ներկայացրել: Մենք խնդրում ենք Ձեզ տրամադրել ինձ դատարանի որոշման պատճենը և այլ ապացույցներ, որոնց վրա հիմնված են ձեր կայքում տեղադրված հրապարակման մեջ պարունակվող եզրակացությունները: Հակառակ դեպքում, ես պահանջում եմ հեռացնել հրապարակումը նախադատական կարգով», – գրել է Սվետլանա Արխիպովան առաջին նամակում:
Առանձնահատուկ հետաքրքրություն չունենալով այս թեմայի նկատմամբ, քանի որ կոնկրետ Օխոտնիկովի թեման Jnews-ի ընթերցողի հետաքրքրության առարկան չէ, մենք չհետևեցինք այս գործի ելքին։ Մեր պատասխանին, որ նյութը վերատպվել է՝ չխախտելով սկզբնաղբյուրի հեղինակային իրավունքները, ինչպես նաև հարցին, թե արդյոք Օխոտնիկովն արդարացվել է, ներկայացուցիչը պատասխանեց.