Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (The International Institute for Strategic Studie, IISS) տվյալները, գրում է, որ աշխարհում կա 183 տարածաշրջանային հակամարտություն, և դա ռեկորդային է վերջին 30 տարվա ընթացքում։ Ավելին, հրապարակումն առանձին-առանձին ուսումնասիրում է տարբեր հակամարտությունների բնույթն ու պատճառները։

IISS-ի ուսումնասիրությունում դիտարկվել է բացառապես տարածաշրջանային հակամարտությունները և չի ներառել այնպիսի գերտերությունների միջև առճակատումներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Միևնույն ժամանակ, հեղինակները նշում են, որ ՀԱՄԱՍ-ի նման խմբերին «աջակցում են» խոշոր տերությունները։ «Անլուծելիությունը ժամանակակից գլոբալ հակամարտային լանդշաֆտի որոշիչ հատկանիշն է»:

Աշխարհում հակամարտությունների ինտենսիվությունը, ըստ IISS-ի, տարեցտարի աճում է. վերջին ուսումնասիրության համաձայն՝ զոհվածների թիվն աճել է 14%-ով, իսկ բռնության դեպքերը՝ 28%-ով։

Հետազոտության արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ Ամերիկայում տարածաշրջանային հակամարտությունների մեծ մասը պայմանավորված է հանցավոր մրցակցությունով, հատկապես թմրանյութերի առևտրի ոլորտում։ «Հարավային և Կենտրոնական Ամերիկայի շատ երկրներում հանցավոր խմբերը մեծ իշխանություն են ձեռք բերում պետության նկատմամբ: Այսպես կոչված թմրանյութերի դեմ պատերազմը, որը շատ կառավարություններ վարում են տասնամյակներ շարունակ, քիչ ազդեցություն ունի ինչպես արտադրության, այնպես էլ մատակարարման շղթաների վրա»,- ասվում է հոդվածում։

Իսկ Եվրասիայում հակամարտությունների պատճառ են հանդիսանում տարածքային վեճերը, որոնք շարունակվում են Խորհրդային Միության փլուզումից հետո: Այսպիսով, Ուկրաինայում և Գազայի հատվածում «ամենակատաղի» հակամարտություններից բացի, IISS-ը թվարկում է ևս մեկ տասնյակ երկրներ, որոնք «պառակտված» են ներքին առճակատման պատճառով: Դրանց թվում են Սիրիան, Բրազիլիան, Մյանմարը, Մեքսիկան, Իրաքը, Հարավային Սուդանը, Հարավային Լիբանանը, Սոմալին և Աֆղանստանը։

Միևնույն ժամանակ, հեղինակները պնդում են, որ տարածաշրջանային հակամարտությունների ավելի մեծ թիվը չի վկայում այնպիսի մեծ պատերազմի վտանգի մասին, ինչպիսին են 1914-1918 և 1939-1945 թվականների պատերազմները, սակայն «լարվածությունն աճում է, հատկապես ԱՄՆ-ի և Չինաստան միջև»։

IISS-ը նշում է, որ արևմտյան քաղաքականություն մշակողները դեռ չգիտեն, թե «որքանով է Սի Ցզինպինը պատրաստ իր ագրեսիան տարածել Հարավչինական ծովում, առաջին հերթին՝ Թայվանի վրա»: Բացի այդ, վտանգ կա, որ «Իսրայելի կողմից Գազայի հատվածի ավերածությունները» կարող են նոր գլոբալ հակամարտություն հրահրել Մերձավոր Արևելքում:

Իրավիճակը բարդանում է արագացող կլիմայական ճգնաժամի պատճառով, որը «շարունակում է գործել որպես հակամարտությունների հիմնական պատճառների բազմապատկիչ», ինչպես նաև Ռուսաստանի և արևմտյան տերությունների միջև «անհաղթահարելի» անջրպետը։ «Ժողովրդավարական երկրներն ավելի ու ավելի պարտավորված են զգում ընկերներ փնտրել այնտեղ, որտեղ կարող են գտնել նրանց՝ անտեսելով, օրինակ, Սաուդյան Արաբիայում ինստիտուցիոնալացված սարսափելի դաժանությունը», – նշում են հետազոտության հեղինակները: