Ախալքալաքի մունիցիպալիտետում էկոնոմիկայի նախարարությունը աճուրդի է հանել 11 օբյեկտ, որից 2-ը տրվում է վարձով, մնացածը՝ վաճառվում։ Աճուրդի հանված օբյեկտների թվում են 2 բնակելի տուն։

Ներկայացնում ենք Ախալքալաքում գտնվող օբյեկտներն ու հողատարածքները, որոնք Պետական գույքի ազգային գործակալությունն աճուրդի է հանել վարձակալության և վաճառքի նպատակով։

1. Ճավճավաձեի անվան թիվ 3 դպրոցի (Վրացական դպրոց) շենքում վարձով է տրվում չօգտագործվող տարածք, որպես դպրոցի ճաշարան (սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման անհրաժեշտ պայմանով) օգտագործման համար։ Տրվում է մեկ տարի ժամկետով՝ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի նոյեմբերը։ Վարձակալության արժեքը 550 լարի, 2 սենյակ է, 145.7 ք.մ. տարածքով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է։ Հասցե՝ Թամար թագուհու փողոց թիվ 33։

2. Վրաստանի թիվ 3 դպրոցում էլեկտրոնային աճուրդի է դրվել նաև դպրոցի մարզադահլիճը (342 ք/մ մակերեսով) մեկ տարի ժամկետով գործունեության համար, այնպես որ չխոչընդոտի դպրոցում ուսումնական գործընթացին։ Տարեկան վարձավճարը 650 լարի (մեկնարկային գինը) է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչ դեկտեմբերի 13-ն է։

Վաճառքի հանված տներն են՝

Ախալքալաքի Մաշտոցի փողոցի թիվ 81 տունը (77.50ք/մ), մեկնարկային գինը 42.000 լարի է: Մասնակցության համար հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է։

Ախալքալաքի Մալխասյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողատարածքով տունը 298ք/մ։ Մեկնարկային գինը 36.750 լարի է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է։

Վաճառքի հանված շենքերը և հողատարածքները․

1. Դիլիսկա գյուղի նախկին թռչնաֆաբրիկայի շենքը՝ 179396ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 340000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 19 -ը։

2. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Կարծախ գյուղում, 127558ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 178000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 19-ը։

3. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և շինություն Վաչիան գյուղում, 15905ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 29 000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 19 -ը։

4. Խոսպիո գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և շինություն 46089ք/մ մակերեսով՝ առանձին-առանձին 13781ք/մ, 9,704ք/մ, 2,704ք/մ, 4,646ք/մ և ևս 4646 ք/մ մակերեսով հողամասեր և դրանց վրա գտնվող շինությունները: Մեկնարկային գինը 170 000 լարի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Թախչա գյուղում եւ նրա վրայի շինությունը, 14204ք/մ, մեկնարկային գինը՝ 67500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է։

6. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Գոգաշեն գյուղում եւ նրա վրա գտնվող շինությունները, 25056ք/մ, մեկնարկային գինը՝ 31500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 19-ն է։

7. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Տուրցխ գյուղում, 12700ք/մ, մեկնարկային գինը՝ 85000 լարի։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։