Գյուղական զարգացման գործակալությունը հայտարարում դրամաշնորհային մրցույթ այն գյուղատնտեսական կոոպերատիվների համար, ովքեր ունեն հապալասի, մոշի կամ ազնվամորու այգի, և ցանականում են սառնարաններ ձեռք բերել, իրենց բերքը պահելու համար։
Եթե անձը ներկայացնում է գյուղատնտեսական կոոպերատիվ և գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում տնկել է հապալասի, մոշի կամ ազնվամորու այգի, ապա հնարավորություն ունի հատապտղային մշակաբույսերի պահպանման համար համաֆինանսավորում ստանալ սառնարանների ձեռքբերման համար։
Գյուղատնտեսական կոոպերատիվների համար հատապտղային մշակաբույսերի պահպանման սառնարանների համաֆինանսավորման պետական ծրագրի նպատակն է գյուղատնտեսական համագործակցության խթանումը և ծրագրերի շրջանակներում աճեցված հատապտղային մշակաբույսերի այգիներից ստացված բերքի պահպանման ապահովումը: Գյուղական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը՝ ագրոտեխնոլոգիական չափանիշներին համապատասխան է։
Ծրագրի նպատակն է ավելացնել հատապտղային մշակաբույսերի պահեստային սառնարանների հասանելիությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համաֆինանսավորման միջոցով:
Գործակալության կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում տնկված պոտենցիալ շահառուին պատկանող հապալասի, մոշի կամ ազնվամորու այգիները պետք է լինեն առնվազն 10 հա։
Տարածքը, որտեղ նախատեսվում է պահեստավորման սառնարան տեղադրել, պետք է լինի պոտենցիալ շահառուի սեփականությունը:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր պոտենցիալ շահառուի համար համաֆինանսավորման գումարի չափը որոշվում է սառնարան(ներ)ի արժեքի ոչ ավելի, քան 70%-ը, և ոչ ավել, քան 250 000 լարիին:
Հետաքրքրվողները հայտերը կարող են ուղարկել՝ document@rda.gov.ge էլեկտրոնային հասցեին կամ դիմել գյուղական զարգացման գործակալության կենտրոնական գրասենյակ և մարզային ծառայությունների և տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ:
Ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին և կշարունակվի մինչև նախագծի համար նախատեսված բյուջեի սպառումը։ Ծրագրերին մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն միայն վրացերեն լեզվով։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք մտնել հետևյալ հղումով։