«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժումը և «Քաղաքացիական կրթության զարգացման բազմաէթնիկական ռեսուրս կենտրոնը» իրականացրել են Սամցխե-Ջավախքից և Քվեմո-Քարթլիից տեղի լիդերների հասարակական կարծիքի ձևավորման համապարփակ ծրագիր:
Ծրագիրը նաև նախատեսված է քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և տեղի ինքնակառավարման մարմինների համար, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի երիտասարդների և ուսանողների համար:
Ծրագրի հիմնական նպատակը հանդիսանում էր թիրախային խմբերի հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ նրանց իրազեկության բարձրացումը, ինչպիսիք են Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու էությունն ու կարևորությունը: Ծրագրի շրջանակներում մասնակիցների հետ հանդիպել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն:
Ծրագիրն իրականացվել է Վրաստանի նախագահի վարչակազմի, Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ կապի գրասենյակի, Կանադայի կառավարության (Կանադական տեղական նախաձեռնությունների աջակցության հիմնադրամ), և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (NED) ֆինանսական աջակցությամբ:
Լուսինե Աստոյան