Դեկտեմբերի 15-ից հունվարի 9-ը Վրաստանի բնակիչները, ովքեր առաջին անգամ են ստանում ինքնության փաստաթուղթը, այն կստանան անվճար, իսկ անձնագրերը կես գնով:
«Մենք որոշել ենք մեր քաղաքացիների համար հայտարարել ակցիա, համաձայն որի դեկտեմբերի 15-ից մինչ հունվարի 9-ը, ինքնության փաստաթուղթը կարելի է վերցնել անվճար, իսկ անձնագիրը 50 լարիով (ավելի քան 19,3 դոլար) 100-ի փոխարեն (ավելի քան 38,6 դոլար)», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Ինչպես նշել է Ծուլուկիանին, գները կվերաբերեն միայն այն քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են ստանում, որպես նոր ինքնության փաստաթուղթ, ինչպես նաև անձնագիր: Փաստաթղթերը կարող եք ձեռք բերել Արդարադատության տներում:
Ներկա պահին, ըստ Արդարադատության նախարարի տվյալների, անձնագրեր կամ անձը հաստատող փաստաթղթեր չունեն Վրաստանի գրեթե մեկ միլիոն քաղաքացիներ: