Ինտենսիվ ձնեմաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Հիշեցնենք, որ երեկվանից, բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն), ներպետական այս ճանապարհին արգելվում էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։