Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է, քանի որ ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է։

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկւթյունն ազատ է։

Վատ եղանակային պայմանների պատճառով, Վերին Լարսի անցակետում, ռուս-վրացական սահմանին ավելի քան 2 հազար ավտոմեքենա է արգելափակվել։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ձյան և ցածր տեղումների պատճառով Վերին Լարսի անցակետով երթևեկությունը սահմանափակվել է ծանր բեռնատարների համար։