Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագիծը պատրաստվել է քաղաքապետարանի կողմից և ներկայացվել սակրեբուլոյի քննարկմանը և հաստատմանը։ Քննարկումները կսկսվեն վաղը՝ նոյեմբերի 21-ին։
Մունիցիպալիտետի ամենակարևոր ֆինանսական փաստաթուղթը՝ բյուջեն, նոյեմբերի 15-ին քաղաքապետարանը փոխանցել է Ախալքալաքի
մունիցիպալիտետի սակրեբուլոյին։ Բյուջեի քննարկումները կսկսվեն վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին սակրեբուլոյի հանձնաժողովների նիստերում, որին կհաջորդի սակրեբուլոյի բյուրոյի նիստը (ժամը 15:00-ին), իսկ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախագիծը կքննարկվի Սակրեբուլոյի բոլոր պատգամավորների կողմից, շրջանային ժողովի նիստում։
Հիշեցնենք, որ բյուջեի քննարկումներին մասնակցելու իրավունք ունի Ախալքալաքի մունիցիպալիտետի յուրաքանչյուր բնակիչ։