Նոյեմբերի 19-ի ժամը 15:00-ին, Թբիլիսիում կայացավ Վերդոյաններ մշակութային կենտրոնի կողմից կազմակերպած հայ-վրացական մշակութային փառատոն, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեց հայկական և վրացական ազգային պարեր:

Ակակի Խորավային անվան թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր հանդիսատեսով, մուտքն ազատ էր, ցանկացողները կարող էին ներկա գտնվել և վայելել պարային ելույթները: Փառատոնին մասնակցում էին ինչպես Թբիլիսիում գործող վրացական և հայկական պարային խմբերը, այնպես էլ Հայաստանից ժամանած խմբեր:

par

par 3

par 1

Այն լավ առիթ էր մեկ անգամ ևս ծանոթանալ և կիսվել մշակութային բազմերանգությամբ, պարի միջոցով նկարագրել ազգային դետալներ և պատմություն, ընդհանուր պարային համարներ:

par 2