02.11.2023
Views: 1246 |
Author:
Agunik Ayvazyan
Սննդի ազգային գործակալության տեսուչները հոկտեմբեր ամսին ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում փորձաքննության են ուղարկել տարբեր կաթնամթերքի 20 նմուշառում։ Արդյունքում չորս նմուշում, բացի կաթնային յուղից հայտնաբերվել է նաև բուսական յուղ, այսինքն՝ տվյալ կաթնամթերքը կեղծված է։ Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղի «Մելանիա» իմերական պանրում ևս բուսական յուղ է հայտնաբերվել։ Փոխանցում է sknews.ge-ին։
Ստորև նեկայացնում ենք այն կաթնամթերքների ցանկը, որոնցում Սննդի ազգային գործակալությունը խախտումներ է արձանագրել՝
- Բոլնիսի շրջանի Ռատևանի գյուղում ՍՊԸ «Բա. Գի» սուլգունի տեսակի պանիրը (արտադրման ամսաթիվ՝ 10.10.2023. Ժամկետը՝ 10.11.2023), բացի կաթնային յուղի, պարունակում է նաև այլ ճարպային խառնուրդ, այդ թվում՝ բուսական յուղ (9%)։
- Բոլնիսի շրջանի Ռատևանի գյուղում ՍՊԸ «Սուելի» սուլգունի տեսակի պանիրը (արտադրման ամսաթիվը՝ 10.10.2023թ., պիտանելիության ժամկետը՝ 14 օր), բացի կաթնային յուղից, պարունակում է այլ ճարպային խառնուրդ, այդ թվում՝ բուսական յուղ (12%)։
- Ծալկայի ծրջանի Սակրդիոնի գյուղում անհատ ձեռնարկատիրոջ կողմից պատրաստված իմերուլի տեսակի պանիրը (արտադրության ամսաթիվը 11.10.2023թ., պիտանելիության ժամկետը՝ 15 օր), բացի կաթնային յուղից, պարունակում էր այլ ճարպային խառնուրդ, այդ թվում՝ բուսական յուղ (16%)։
- Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղում անհատ ձեռնարկատիրոջ կողմից պատրաստված իմերուլի տեսակի «Մելանիա» պանիրը (արտադրման ամսաթիվը՝ 03.10.2023թ., պիտանելիության ժամկետը՝ 03.11.2023թ.), բացի կաթնային յուղից, պարունակում է այլ ճարպային խառնուրդ, այդ թվում՝ բուսական յուղ (20%)։
Սննդի ազգային գործակալությունը հայտնաբերված խախտումների մասին զեկուցել է տնտեսվարողներին, որոնց հանձնարարվել է թույլ չտալ նշված սննդամթերքի վաճառքը շուկայում և շուկաներում առկայության դեպքում ամբողջ խմբաքանակը հետ բերել և ոչնչացնել, ինչը կվերահսկվի Սննդի ազգային գործակալության կողմից։
Համաձայն «Կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգի»՝ «պանիր» մակնշմամբ արտադրանքը չպետք է պարունակի բուսական յուղեր։