Վրաստանի շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները որսի սեզոնի մեկնարկից հետո երկու ամսվա ընթացքում հայտնաբերել են 448 խախտում, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 19-ին Վրաստանում սկսվել է չվող թռչունների որսի սեզոնը։ Բացառություն են կազմել՝ Ախալքալաքի, Ախալցիխեի, Ասպինձայի, Նինոծմինդայի, Ծալկայի, Դմանիսիի, Դուշեթիի և Թիանեթիի շրջանները։ Այս շրջաններում որսի սեզոնը բացվել է օգոստոսի 26-ին։

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Իմերեթի շրջանում՝ 124, որին հաջորդում են.

Մցխեթա-Մթիանեթի՝ 83, Սամեգրելո – Զեմո Սվանեթի՝ 82, Գուրիա՝ 39, Շիդա Քարթլի՝ 36, Կախեթի՝ 35, Աջարիա՝ 17, Քվեմո Քարթլի՝ 12, Սամցխե-Ջավախեթի՝ 11, Ռաչա-Լեչխումի՝ 2, Թբիլիսի՝ 7։

Հայտնաբերված վարչական իրավախախտումներից 345-ով բացահայտվել է որսի ժամանակ արգելված զենքի, մեթոդների կամ միջոցների օգտագործումը։ Եվս 91 մարդ առանց սահմանված վճարի որս է կատարել չվող թռչունների։ Հինգ քաղաքացի որս են իրականացրել քաղաքի կամ քաղաքապետարանի տարածքում, ևս վեցը որսացել են արգելված տեսակներ:

Որսաշրջանի սկզբից առգրավվել է որսի համար արգելված 338 սարք։