Վրաստանում աճում է էլեկտրական մեքենաների ներմուծումը։ Մասնավորապես, ըստ Սաքստատի՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում երկիր է ներմուծվել 1 336 էլեկտրական մեքենա՝ 37․3 մլն դոլլար արժողությամբ։ Վրաստան ներմուծվող էլեկտրական մեքենաների միջին արժեքը կազմում է 27-28 հազար դոլլար։
2022 թվականի 9 ամիսներին այս ցուցանիշը կազմել է 913 միավոր՝ 20 մլն դոլլար արժողությամբ, 2021 թվականին՝ 251 միավոր՝ 4․7 մլն դոլլար արժողությամբ։
Ամենաշատ Էկոլոգիական մաքուր տրանսպորտ՝ 52,1 տոկոս, Վրաստան է ներկրվել ԱՄՆ-ից (15․4 մլն դոլլար), 26 տոկոս՝ Չինաստանից (11․1 մլն) և 6․8 տոկոս՝ Ճապոնիայից (629 200)։
Գերմանիան զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 87 միավորով (6․7 մլն արժողությամբ), հինգերորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 1․428 մլն դոլլար։