Փարվանա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Առաքելյանը Ռուսաց լեզվի I միջազգային մանկավարժական օլիմպիադյի ընտրական փուլի հաղթողներից է։ Ընտրական փուլի 11 հաղթողների թվում Կարինե Առաքելյանը կմեկնի Կալինինգրադ։

Կարինեն 11 տարի է անգլերեն և ռուսերեն է դասավանդում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի դպրոցում։ Վերջինս 2016 թվականին ռուսերեն առարկայից ստացել է ավագ ուսուցչի կարգավիճակ։

Ակտիվ ուսուցչուհի է, ինչպես ինքն է նշում՝ անընդհատ մասնակցում է թրեյնինգների, տարբեր նախագծերի, և օլիմպիադաների։

«Թվով սա իմ երկրորդ օլիմպիադան է, առաջին օլիմպիադային մասնակցել եմ Մոսկվայի բիոտեխնիկական համալսարանում, որից ստացել եմ դիպլոմ։ Երկրորդ օլիմպիադաս եղել է Իմանուիլ Կանտի համալսարանի օլիմպադան», – ասում է Կարինեն։

2

Այնուհետև հայտ է ներկայացրել մասնակցելու վերոնշյալ համալսարանի կողմից հայտարարված օլիմպիադային։ Այն բաղկացած է եղել երկու փուլից, առաջին փուլում մասնակիցները ներկայացրել են տեսագրություն։

«Տեսագրությունը պետք է լիներ 3 րոպեանոց, ներկայացնելու էի ինքս ինձ, իմ մասնագիտությունը, ինչպես նաև ինչ լեզունների եմ տիրապետում, դասավանդման ընթացքում ինչ մեթոդներով եմ առաջնորդվում, ինչ ռեսուրսներ եմ օգտագործում և այլն։ Ներկայացնելու էի թե ինչպիսին պետք է լինի իդեալական ուսուցիչը և դասը։ Անցա այդ փուլը, իսկ երկրորդ փուլը այն էր, որ պետք է էսսե գրեի։ Պետք է ընտրեի երկու թեմայից մեկը, և ես փորձեցի ընտրել բարդ թեման», – ավելացնում է Փարվանա գյուղի դպրոցի ուսուցչուհին։

Թեմաներից մեկը եղել է․ 2023 թվականին ո՞ր մասնագիտություններն են ակտուալ, 2030 թվականին ինչպիսի մասնագիտություններ կլինեն ակտուալ և դրանցում ռուսերենի դերը։ Կարինեն ընտրել է՝ «2030 թվականին ինչպիսի մասնագիտություններ կլինեն ակտուալ» թեման։

Հաղթահարելով բոլոր փուլերը Կարինեն դառնում է ընտրական փուլի հաղթողներից մեկը։

Օլիմպիադային Վրաստանից միակ մասնակիցն Կարինեն է եղել։

Հաղթողներին օլիմպիադայի կազմակերպիչները կուղարկեն տոմսեր, որպեսզի նոյեմբեր ամսին նրանք մեկնեն իրենց մրցանակաները ստանալու։

«Ես միշտ երազել էի դուրս գալ Վրաստանից, գնալ Եվրոպա, և ինչպես մենք գիտենք, որ Կալինինգրադը նախկին Քյոնիկսբերգ քաղաքն է, և դա իմ երազանքն էր, որը կատարվեց», – ասում է նա։

Նա ավելացնում է, որ նմանատիպ օլիմպիադաները մարդկանց տալիս է մոտիվացիա, ծանոթություն, լայն շրջապատ ու նորանոր տեղեկություններ։

Ընդգծենք, որ օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցել է շուրջ 150 մարդ 28 երկրից։ Հայաստանից նույնպես եղել են մասնակիցներ, ինչպես նաև՝ Իսպանիայից, Արաբիական միացյալ Էմիրություննրեից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Կիրգիզիայից, Չինաստանից և Կանադայից։ Ընտրական փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել 11 հոգի։ Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին կտրվի ռուսաց լեզվի 1-ին միջազգային մանկավարժական օլիմպիադային մասնակցության վկայական։ Օլիմպիադայի ընտրական փուլի հաղթողները հրավիրվում են մասնակցելու եզրափակիչ փուլին, որը կանցկացվի IKBFU-ում։ Կալինինգրադում, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 30-ը։

Կարինե Առաքելյանը ընդունվել է Սամցխե-Ջավախեթիի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (առանց “1+4” ծրագրի օգնության)։ Մասնագիտությամբ լեզվաբան է։ Այնուհետև մագիստրոսի որակավորում է ստացել Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալասարնում։

Կարինեի համար միշտ կարևոր է եղել իր գյուղի զարգացումը, երբ ավարտել է համալսարանը հետ է վերադարձել, քաջատեղյակ լինելով, որ գյուղի դպրոցը ռուսերենի ու անգլերենի մասնագետներ չի ունեցել։ Նաև կարևորում է այն, որ իր ընտանիքի կողքին լինի։

Կարինեն տիրապետում է չորս լեզվի՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն։ Հետաքրքրված է բնապահպանությամբ և տուրիզմով, բնույթով ակտիվ մարդ է։