Վրաստանի ֆինանսների նախարարությունը նախազգուշացնում է, որ եթե ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամը) դադարեցնի Վրաստանի համար Stand-by Arrangement-ի աջակցության ծրագիրը (համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի ապրիլին), «որոշակի խնդիր» կարող է առաջանալ այլ ֆինանսական հաստատություններից վարկեր ներգրավելու հարցում։
Խորհրդարանում ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն հայտնել է, որ ԱՄՀ ծրագիրը դադարեցվել է մոտավորապես հունիսից։ Ըստ նրա՝ ԱՄՀ-ի ծրագրի կասեցումը կապված է Ազգային բանկի խնդիրների հետ, սակայն խոսքը սեպտեմբերի 19-ի հրամանին չի վերաբերում, այսինքն՝ դա պայմանավորված չէ պատժամիջոցների նկատմամբ Ազգային բանկի մոտեցման փոփոխությամբ:
Գերատեսչությունն ակնկալում է, որ նշյալ հիմնադրամը կվերսկսի ծրագիրը մինչև այս տարվա վերջ, սակայն Կակաուրիձեն նշում է, որ եթե դա տեղի չունենա կամ ծրագիրը դադարեցվի, դա Վրաստանի համար որոշակի խնդիրներ կստեղծի այլ ֆինանսական հաստատությունների առնչությամբ։
«Ծրագրի կասեցումը կապված է Ազգային բանկի խնդիրներին, բայց ոչ կոնկրետ հրամանին, և ես չեմ կարող ԱՄՀ-ի փոխարեն ձեզ պատասխանել, թե կոնկրետ ինչու է այն կասեցվել։
Մենք պետք է կոնկրետ պատասխան ստանանք Արժույթի հիմնադրամից: Ես գուցե շատ բան գիտեմ, բայց նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել: Հունիսին այն պետք է հանվեր բորդից, հետո կասեցվեր, դրանից հետո ոչինչ չի փոխվել, մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի վերսկսել ծրագիրը։
Ինչ վերաբերում է այլ ֆինանսական հաստատություններից ակնկալիքներին, մենք չենք կարծում, որ որևէ ֆինանսական հաստատության հետ որևիցե ուշացում կունենանք այն պլանավորված միջոցների ստացման հետ կապված, որոնք ունենք ոչ միայն 2023, այլ նաև 2024-2027 թվականներին, ինչը համաձայնեցված է…
Բայց եթե արդյունքում ԱՄՀ-ն ոչ միայն կասեցնի, այլ ընդհանրապես դադարեցնի ծրագիրը և հայտարարի, որ վտանգ կա Վրաստանի մակրոտնտեսական կայունության համար, ապա այս դեպքում դա կարող է որոշակի վտանգ ստեղծել այլ ֆինանսական հաստատություններից վարկեր ներգրավելու առումով։
Աղբյուրը՝ sova.news