ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասել է, որ Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան հակահարձակում իրականացնի, – փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր կցանկանան միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև, հարցնում են Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Բայց ինչպե՞ս կարող ենք դադարեցնել ռազմական գործողությունները, եթե մյուս կողմը հարձակվում է, ի՞նչ անենք։ Նրանք հակահարձակման կանցնեն, իսկ մենք ասենք՝ դադարեցնենք», – ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցերին։

Խաղաղ գործընթացը սկսելու համար, ընդգծել է Պուտինը, Ուկրաինայի ղեկավարությունը պետք է բանակցությունների օրենսդրական արգելքը վերացնի, և «այդ ժամանակ մենք կտեսնենք»։