Ներքին գործերի նախարարության փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայության 2023 թվականի II եռամսյակի տվյալներով, (ապրիլ-հունիս) թմրանյութի օգտագործման ամենաշատ դեպքեր գրանցվել են Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։

Ընդհանուր կատարվել է 1 339 թեստավորում։

Թեստավորված անձանց քանակը ներկայացնում ենք ստորև, ըստ տարածաշրջանների՝

  • Թբիլիսի՝ 629
  • Իմերեթի՝ 120
  • Աջարիա՝ 112
  • Կախեթի՝ 139
  • Գուրիա՝ 92
  • Սմեգրելո՝ 93
  • Սամցխե-Ջավախեթի՝ 12
  • Քվեմո Քարթլի՝ 57
  • Շիդա Քարթլիում՝ 85

Ըստ վերոնշյալ թվերի ամենաշատ թեստավորում կատարվել է Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։

Սամցխե-Ջավախեթիում մինչև 18 տարեկան անձանց մոտ թեստավորում չի անցկացվել, 18-24 տարեկանների խմբում անցկացվել է 5 անձի մոտ։ 25-44 տարեկանների խմբում անցկացվել 5 թեստավորում, 45-60 տարեկանների խմբում անցկացվել է երկու թեստ։ 60-ից բարձր անձանց շրջանում չի անցկացվել թեստավորում։

Կատարված թեստերից դրական պատասխան է եկել 968 անձի մոտ։

  • Թբիլիսի՝ 514
  • Իմերեթի՝ 53
  • Աջարիա՝ 60
  • Կախեթի՝ 109
  • Գուրիա՝ 61
  • Սմեգրելո՝ 72
  • Սամցխե-Ջավախեթի՝ 10
  • Քվեմո Քարթլի՝ 47
  • Շիդա Քարթլիում՝ 42

Սամցխե-Ջավախեթիում 18-24 տարիքային խմբում դրական պատասխան է եկել երեք թեստի։ 25-44 տարեկանների շրջանում անցկացված 5 թեստավորումից 4-ը դրական է եկել,  իսկ 45-60 տարիքային խմբում հայտնաբերվել է երկու  դրական դեպք։