Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ջրատար խողովակներում վթարի պատճառով Ախալքալաքում ջրամատակարարումը դադարեցվել է:

Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, վթարի պատճառով ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Համապատասխան աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ախալքալաքում ջրամատակարարումը կվերականգնվի մոտավոր ժամը 16:00-ի սահմաններում։