Վերսկսվել է քաղաքապետարանի դիմացի պուրակի վերանորոգման աշխատանքները։ Այդ աշխատանքները իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունն Ախալքալաքի շրջանի և զբոսաշրջության զարգացման նպատակով:

veranorogum

«Տարվում է էտապային աշխատանք, հենց որոշում են, որ մասը անել, նրանք նախագիծը մեր հետ համաձայնենցնում են, եթե ամեն ինչ նորմալ է, ապա տալիս ենք մեր հավանությունը», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

hogh

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կենտրոնական փողոցի 4 շենքի ճակատային մասերի և քաղաքապետարանի դիմացի պուրակի վերանորոգումը սկսվել է անցած տարվա հունիսին: Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է, քանզի շինարարական ընկերության աշխատակիցները հայտնել էին, որ աշխատանքը ծավալուն է, և հնարավոր է, որ մինչև ցրտերն ընկնելը նրանք չհասցնեն այն ավարտին հասցնել, ուստի այս աշխատանքները հետաձգվել են մինչ վերականգնման երկրորդ փուլ` մինչև 2022 թվականի գարուն: Այս տարի կավարտվեն մասնավոր տների ճակատային մասերի և պուրակի վերանորոգման աշխատանքները: