Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ լարին ամրապնդել է իր դիրքերը գրեթե բոլոր արտարժույթների նկատմամբ, բացառությամբ՝ ուզբեկական սամայի: 100 ռուբլին էժանացել է 0,0842 լարիով, դոլարը՝ 0,008, եվրոն՝ 0,0088 լարի։ Ախալքալաքի տարադրամի փոխանակման մասնավոր կետերում ռուբլին փոքր ինչ թանկացել է, դոլարը պաշտպանում է մայիսի 9-ի կուրսը:
Լարիի պաշտոնական փոխարժեքը մայիսի 10-ին.
1 դոլարը՝ 3,0318 լարի,
1 եվրոն՝ 3,211 լարի,
100 ռուբլին՝ 4,5709 լարի։
Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում մայիսի 10-ի առավոտյան 1000 ռուբլին կարելի է գնել 41,5 լարիով, վաճառել՝ 39,5 լարիով (մայիսի 9-ին կարելի էր գնել 40 լարիով և վաճառել 39-ով), իսկ 100 դոլարը կարելի է գնել 303,5 լարիով, վաճառել՝ 302 լարիով։