Հայ-վրացական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ղազախստանի քաղաքացիներ Շ.Ն.-ին և Ս.Ս.-ին պատկանող ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերվել են մինչև 2 կիլոգրամ չհայտարարագրված ոսկյա իրեր։
«Նշենք, որ օրինախախտ քաղաքացիները թանկարժեք իրերը թաքցրել են սննդամթերքի փաթեթներում և տաքսի ծառայությունում օգտագործվող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում։
Ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 189 040 96 լարի: Գործը փոխանցվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ: