2023 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 427 պատահար, մահացել է 90, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1 850 քաղաքացի, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրությունից:

Ըստ նախարարության՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով առաջին տեղում Թբիլիսին է՝ 706 ճանապարհատրանսպորտային պատահար, երկրորդում՝ Իմերեթին, Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին՝ 167 պատահար։

Մյուս մարզերի վիճակագրությունն այսպիսին է. Աջարիա՝ 150, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 62, Շիդա Քարթլի՝ 64, Քվեմո Քարթլի՝ 106, Կախեթի՝ 78, Սամցխե-Ջավախեթի՝ 27 եւ Մցխեթա՝ 46,
Գուրիա՝ 21: