«Շատ բան մենք ինքներս, որոշ բաներ առանց փորձի, որոշ բան անգրագետ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ինչ-որ առևտրային նպատակներով վատ ենք արել մեր հայրենիքի համար այս 30 տարվա ընթացքում», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

«Անցած տարիները մեր կյանքի և երկրի պատմության մի մասն են, իհարկե, շատ լավ իրադարձությունների, ձեռքբերումների, անգնահատելի փորձի պատճառով դրանք մեզ համար շատ թանկ են, սակայն պետք է ասել, որ այս 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդը շատ սխալներ է թույլ տվել, որոնց արդյունքները մենք տեսնում ենք այսօր: Իհարկե, մեր երկրում կան չարագործներ, և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիներ, օբյեկտիվ դժվարություններ, բայց պետք է ճշմարտությունն ասենք, որ շատ բան մենք ինքներս, որոշ բաներ առանց փորձի, որոշ բան անգրագետորեն, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ինչ-որ առևտրային նպատակներով վատ ենք արել մեր հայրենիքի համար այս 30 տարվա ընթացքում», – հայտարարել է վարչապետի թեկնածուն: