Հատուկ քննչական ծառայությունը չորս իրավապահների բացահայտել է տարբեր բռնի հանցագործությունների մեջ։ Ծառայությունը շարունակում է իրավապահների կողմից կատարված դաժան վերաբերմունքի և բռնի այլ հանցագործությունների հետաքննությունը, – ասվում է Քննչական ծառայության հաղորդագրությունում։
Հատուկ քննչական ծառայության տեղեկություններով, Ռ.Դ.-ն՝ Վրաստանի ՆԳՆ ցամաքային սահմանների պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցը, 2023 թվականի մայիսի 11-ին Թբիլիսիում վրեժխնդրության շարժառիթով ծեծի է ենթարկել մի քաղաքացու։ Մասնավորապես, ատրճանակով հարվածել է նրա գլխին, սպառնացել սպանել գետնին ընկած տուժողին, շարունակել ֆիզիկական վիրավորանքները, ինչի հետեւանքով տուժողը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ։ Վրաստանի դատախազությունը նշված անձին մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ ոչ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և սպառնալիքի համար։
Բացահայտվել և ձերբակալվել է նաև Վրաստանի ՆԳՆ ոստիկանության պաշտպանության վարչության մեկ այլ աշխատակից՝ Գ.Ս.–ն: Նա 2017-2023 թվականներին սեռային, անհանդուրժողականության հիմքով սիստեմատիկ կերպով վիրավորել և նվաստացրել է նախկին կնոջը։ Նաև 2023 թվականի մայիսին նա սպառնացել է սպանել վերջինիս։ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընտանեկան բռնության և սպառնալիքների համար։
Վրաստանի ՆԳՆ ոստիկանության պաշտպանության դեպարտամենտի մեկ այլ աշխատակից Գ.Կ.–ն՝ 2023 թվականի ապրիլի 4-ին, Թբիլիսիում, բանավոր ընդհարման հողի վրա, ֆիզիկապես հաշվեհարդար է եղել քաղաքացուն՝ հրազենով հարվածել է ճակատին, ինչի հետևանքով տուժողը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։ Վրաստանի դատախազությունը նշված անձին մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար։
Հատուկ քննչական ծառայության կողմից հանցագործության համար դատապարտվել է նաեւ Վրաստանի ՆԳՆ ոստիկանության պաշտպանության դեպարտամենտի աշխատակից Վ.Գ.-ն: Նա 2023 թվականի մարտի 16-ին Թբիլիսի քաղաքում, փոխադարձ վիճաբանության ժամանակ, ծեծի հետևանքով տուժողին պատճառել է թեթև մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, Վ.Գ.-ն 2023 թվականի մայիսի 17-ին Թբիլիսիում հրազենով սպառնացել է սպանել ընկերոջը և վնասել է տուժողի մեքենան։ Վրաստանի դատախազությունը իրավապահին մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ ոչ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, սպառնալիքների և գույքին վնաս պատճառելու մեջ։
«Հատուկ քննչական ծառայությունը ինտենսիվորեն շարունակում է իրավապահների կողմից կատարված դաժան վերաբերմունքի և բռնի այլ հանցագործությունների հետաքննությունը, որի արդյունքներն ու ընթացքը պարբերաբար կներկայացվեն հանրության ուշադրությանը։ Հատուկ քննչական ծառայության աշխատանքի արդյունքում 40 իրավապահներ մեղավոր են ճանաչվել բռնի հանցագործությունների և դաժան վերաբերմունքի համար»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։