Աշխարհում առանց պատվաստումների հիվանդության և հաշմանդամության ռիսկայնությունը շատ մեծ է։ Այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են՝ օրինակ. կարմրուկը, մենինգիտը, թոքաբորբը, տետանուսը և պոլիոմիելիտը կյանքի համար վտանգավոր են։ Չնայած նրան, որ որոշ հիվանդություններ տարածված չեն, բայց դրանք առաջացնող մանրէները շարունակում են շրջանառվել աշխարհում:
Ժամանակակից աշխարհում, երբ շատ հեշտ է տեղաշարժվել մի երկրից մյուսը, վարակիչ հիվանդությունների տարածումը նույնպես ավելի դյուրին է: Նրանք, ովքեր պատվաստված չեն և չունեն անհրաժեշտ պաշտպանություն այս վարակի դեմ կարող են վարակվել ու վարակել բոլորին: Պատվաստումն ունի երկու հիմնական նպատակ՝ պաշտպանել մեզ և մեզ շրջապատող մարդկանց:
Քանի որ որոշ մարդիկ ժամանակավոր կամ հատուկ առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում պատվաստվել, նրանք կարող են պաշտպանված լինել, եթե շրջապատի մարդիկ պատվաստված լինեն, և վարակի տարածման ռիսկայնությունը նվազագույնի կհասնի: