FINCA բանկը ԱՄՆ USAID գյուղատնտեսական ծրագրի դրամաշնորհային մրցույթի մասնակիցներին առաջարկում է համաֆինանսավորման հատուկ պայմաններ:
USAID-ի գյուղատնտեսական ծրագիրը սկսում է հայտեր ընդունել hամատեղ մասնակցության վրա հիմնված դրամաշնորհային ծրագրի իրականացման համար, որն ուղղված է սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների, ինչպես նաև վերամշակող ենթակառուցվածքների զարգացմանն ու խթանմանը:
USAID-ի հետ համագործակցության շրջանակներում, FINCA բանկի գործող և հավանական հաճախորդները հնարավորություն կունենան հեշտությամբ և զեղչված գնով ստանալ համաֆինանսավորման գումար (ծրագրի արժեքի 60%-ի չափով):
Միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) գյուղատնտեսական հնգամյա ծրագրի նպատակն է, կայուն շուկայի համակարգերի ներդրման միջոցով՝ խրախուսել գյուղատնտեսության այն ճյուղերի զարգացմանը, որոնք ունեն աշխատատեղերի ստեղծման հնարավորություն ինչպես նաև միկրո, փոքր և միջին չափսերի ձեռնարկատիրությունների եկամուտների հստակ աճ։
FINCA բանկը պատրաստ է աջակցել գյուղատնտեսության զարգացման մեջ հետաքրքրվող անձանց և USAID-ի հետ համագործակցության շրջանակներում, ներկայիս և հավանական հաճախորդներին հնարավորություն է տալիս, որ համավճարի գումարը ստանան հեշտությամբ և զեղչված գնով:
Դրամաշնորհային մրցույթի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք տեղեկանամալ մտնելով հղումով: