Մեկ օրում եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենի գները՝ 5.4 տոկոսով:

Սևծովյան համաձայնագիրը չերկարաձգելու Ռուսաստանի որոշումից ու հայտարարությունից հետո, թե ուկրաինական նավահանգիստներ մեկնող նավերին Կրեմլը որպես պոտենցիալ ռազմական թիրախների կվերաբերվի, ցորենի միջազգային գները կտրուկ աճել են։

Մեկ օրում եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենի գները՝ 5.4 տոկոսով: Միացյալ Նահանգներում էլ 24 ժամվա ընթացքում ցորենը թանկացել է 8.5 տոկոսով։