Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, Ախալքալաքում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կլինի +8 C-ից +22 C։
Հուլիսի 15-ին՝ շաբաթ օրը սպասվում է պարզ, արևային, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +17-ից +22 C, գիշերը՝ +10 C, օդի հարաբերական խոնավությունը՝ 62%, քամին՝ 19 կմ/ժ։
Կիրակի՝ հուլիսի 16-ին սպասվում է առավելապես արևային եղանակ, հնարավոր է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14 աստիճանից +19 C, գիշերը՝ +8 C։ Տեղումների հավանականությունը՝ 20%, օդի հարաբերական խոնավությունը՝ 66%, քամին՝ 18կմ/ժ։
Այժմ Ախալքալաքում արևոտ եղանակ է, ջերմաստիճանը՝ +18 C։