նորություններ 14 Հունիսի, 2026 • Ախալցիխեում վարորդական իրավունք ստանալ ցանկացողների համար ավելացվում է ևս 3 քննական երթուղի

Վաղվանից՝ հունիսի 15-ից, «B» և «BE» կարգերի վարորդական իրավունքի ստացման գործնական քննության 2-րդ փուլը (քաղաքային երթևեկության պայմաններում) հանձնելու համար նախկին 3 երթուղիների փոխարեն կգործեն 6-ը։ ՆԳՆ Սպասարկման գործակալության տեղեկացմամբ՝ ավելացվել են երեք նոր երթուղիներ։

«Վարորդական իրավունքի քննությունների անցկացման գործընթացը բարելավելու նպատակով հունիսի 15-ից Օզուրգեթիում և Ախալցիխեում կկատարվեն երթուղիների փոփոխություններ։

Օզուրգեթիում՝ «B» և «BE» կարգերի վարորդական իրավունքի ստացման գործնական քննության երկրորդ փուլի համար նախատեսված երեք երթուղիները կփոխարինվեն նոր երթուղիներով։

Ախալցիխեում՝ «B» և «BE» կարգերի վարորդական իրավունքի ստացման գործնական քննության երկրորդ փուլի համար կավելացվեն երեք նոր երթուղիներ»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։

Ախալքալաքի և Ախալցիխեի բնակիչները գործնական քննության 2-րդ փուլը հիմնականում հանձնում են Ախալցիխեում, քանի որ այն Ախալքալաքում չի անցկացվում։ Քննությունը հաջողությամբ հանձնելու համար վարորդական իրավունքի հավակնորդները հաճախ պարապում են հատուկ կենտրոններում՝ վարժվելով քննության երթուղիներով։

Ներկայացնում ենք նոր երթուղիները․

marshrut#4

marshrut#5

marshrut#6

Հիշեցնում ենք նաև մինչ այս գործող երթուղիների մասին.

ertughi1

ertughi 2

ertughi 3

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝