նորություններ 8 Մայիսի, 2026 • Մահվան ելքով վթար Ախալցիխեի մունիցիպալիտետում

Ախալցիխեի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մարզադաշտի մոտ տեղի է ունեցել վթար, որի հետևանքով մահացել է 2 մարդ, ևս 2-ը՝ ստացել են տարբեր ձևի վնասվածքներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ «Subaru» մակնիշի մեքենան բախվել է ձիուն։ Այս մասին հայտնում է sknews.ge լրատվականը:

Վթարի հետևանքով մահացած երիտասարդները Ածղուրի գյուղից են:

Վնասվածքներ ստացած երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա։ Ինչպես կլինիկայից հայտնել են sknews լրատվականին, հիվանդը կոնտակտային անձ է և հետազոտվում է։ Երկրորդը գտնվում է Ախալցիխեի ուղեգրային կլինիկայում։ Նա նույնպես հետազոտվում է։

Դեպքի վայրում մոբիլիզացվել են շտապօգնության երեք խումբ և ոստիկանության աշխատակիցները:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։ Այն պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝