Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ, որը ուղիղ չվերթներ է վերսկսել դեպի Ռուսաստան,- հայտնում է «Էխո Կավկազ»-ը։

Սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, Ուկրաինայի տարածքով թռիչքների և տարանցման դադարեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղյալ հայտարարում և այլն:

Նոր պատժամիջոցներ են սահմանվել ավելի քան 190 ֆիզիկական և 290 իրավաբանական անձանց, այդ թվում՝ ռուս գործարանների և ընկերությունների նկատմամբ։