Նախընտրական շրջանում հուլիսի առաջին կեսին դիտորդ կազմակերպությունը արձանագրել է քաղաքական բնույթի սպառնալիքների ու ճնշումների 2 դեպք, քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման 3 դեպք, բռնության 2 դեպք, հնարավոր ընտրակաշառքի 2 դեպք, կողմնակի անձանց կողմից քարոզչության 5 դեպք և վարչական ռեսուրսների օգտագործման 2 դեպք:

«Ժողովրդավարության և օրինական ընտրությունների միջազգային հանրությունը» (ISFED) նախընտրական իրավիճակի մոնիտորինգի համաձայն հրապարակել է 1 միջանկյալ զեկույց նախընտրական իրավիճակի մասին: Մոնիտորինգը կատարվել է USAID-ի (Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության) և NED-ի (Ժողովրդավարության Ազգային Աջակցություն) ֆինանսական աջակցությամբ: Մոնիտորինգը սկսվել է հուլիսի 1-ից, իսկ հետևյալ առաջին միջանկյալ զեկույցը, կատարվել է հուլիսի 1-ից մինչև հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում:

Ըստ զեկույցի, նախընտրական իրավիճակը Վրաստանում անցնում է համեմատաբար խաղաղ միջավայրում, թեև նախընտրական քարոզարշավի սկզբում կուսակցությունները դեռ չեն սկսել ակտիվորեն իրականացնել քարոզչություն բնակչության շրջանում: Այնպես որ, ISFED երկարաժամկետ դիտորդները հուլիսի 1-ից մինչև հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում եղել են բնակչության հետ կուսակցության ներկայացուցիչների 52 հանդիպումների:

Դիտորդ կազմակերպությունը մշակել է առաջարկություններ տեղի ինքնակառավարման մարմիններին, քաղաքական կուսակցություններին և միջգերատեսչական հանձնաժողովին` ազատ և օրինական ընտրություններ անցկացնելու համար:

Կազմակերպության զեկույցում կոնկրետ դեպքերի և վայրերի մասին նշված է վերոնշյալ խախտումների փաստերով: Այսպես, հնարավոր քաղաքական պատճառներով աշխատանքից ազատ արձակման դեպք է արձանագրվել Գորիում, Թելավում, Քեդայում: Քաղաքական ճնշումների դեպքեր և սպառնալիքներ արձանագրվել են Չոխատաուրիում, Վանիում: Բռնության փաստեր արձանագրվել են Բաթումում, Խելվաչաուրիում: Հնարավոր ընտրակաշառքի դեպքեր արձանագրվել են Թբիլիսիում, Բաթումում: Վարչական ռեսուրսների օգտագործում արձանագրվել է Բաղդաթում, Ախմետայում: ինչպես նաև ISFED-ը նշում է սոցիալական և ենթակառուցվածքային նախագծերի ակտիվացում հետևյալ քաղաքապետարաններում Օզուրգեթի, Բաթումի, Լանչխութի, Քութաիսի, Քեդա, ինչը նախընտրական քարոզարշավի իրավական սկզբունքների խախտում է:

Ախալքալաքն «աչքի է ընկել» այնպիսի խախտումներով, ինչպիսիք են «կողմնակի անձանց նախընտրական քարոզարշավին մասնակցությունը » , Նինոծմինդայի, Մառնեուլիի և Թբիլիսիի հետ միասին: Մասնավորապես զեկույցում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի սկզբունքների խախտում է արձանագրվել «Միացյալ ազգային շարժման» քարոզարշավի ընթացքում Ախալքալաքում և Նինոծմինդայում (հուլիսի 14-ին): Այդ ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վիդեոտեսանյութի միջոցով կոչ է արել ընտրողներին աջակցելու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածուին: Ինչպես նշել է ISFED -ն «Վրաստանի Ընտրական օրենսգրքի » 45-րդ հոդվածի, 4-րդ կետի, «գ» ենթակետի հիման վրա, նախընտրական քարոզարշավին իրավունք չունի մասնակցելու օտարերկրյա քաղաքացի, ինչպիսին հանդիսանում է Միխեիլ Սահակաշվիլին:

Պետք է նշել, որ Ախալքալաքում և Նինոծմինդայում նախընտրական քարոցարշավ սկսել է դեռ միայն «Միացյալ ազգային շարժումը»: