Ախալքալաքում տեղի ունեցած ընդհարման արդյունքում, որի հետևանքով 34-ամյա երիտասարդը է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց, ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 120-րդ հոդվածով, այն է՝ դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք պատճառել:

Հունիսի 30-ին, կեսօրին միջադեպ է տեղի ունեցել Ախալքալաքում։ Jnews-ի փոխանցմամբ՝ մի երիտասարդ հրազենից կրակել է երկրորդ տղամարդու ոտքին։ Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 34 տարեկան երիտասարդը, ծնկի ստորին հատվածում վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա՝ Շրջանային հիվանդանոցից ոչ հեռու, այն վայրում, որտեղ հայտնաբերվել էր վիրավորը, ավտոմեքենա է կանգնած, իսկ տարածքը շրջափակված է։ Ըստ ՆԳՆ-ի՝ «հետախուզական միջոցառումներն իրականացվում են այս մեքենայի շուրջ»։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննում է Վրաստանի ՔՕ 120-րդ հոդվածի 1-ին մասով: Առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կամ անկայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ մինչև վեց ամիս ժամկետով, կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։