Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային նշանակության ավտոճանապարհի 13-17կմ և 24-25կմ հատվածներում վերանորոգման և վերականգնման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2023 թվականի հունիսի 28-ին և 29-ին՝ ժամը 08:00-19:00-ն ընկած ժամանակահատվածը, ավտոճանապարհի 1-ից մինչև 50կմ (Խաշուրի-Ածղուրի) հատվածում կցորդիչներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի սահմանափակ ռեժիմով: Մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարջն ազատ է:

Օրվա մնացած ժամերին և գիղերը ճանապարհն ազատ է երթևեկության համար:

Ճանապարհի 51-ից մինչև 97կմ (Ածղուրի-Վալե) հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։