Մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի հատվածում կցասայլերով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերականգնվել է։ Միջազգային Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածն այս պահին ազատ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահոսքի թունելներով։ Ասված է Վրաստանի ճանապարհային վարչության տարածած հաղորդագրույան մեջ:
Այս ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։