Այսօր Ախալքալաքում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ախալքալաքում լայնածավալ միջոցառումներ չէին կազմակերպվել, սակայն քաղաքային զբոսայգին ու Սուրբ Խաչ եկեղեցու բակը լեփ-լեցուն էր երեխաներով, որոնք եկել էին իրենց ծնողների հետ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում կազմակերպվել են մանկական տարաբնույթ միջոցառումներ և ժամանցային ակտիվություններ։
Հունիսի 1-ի ծրագիրը ներառում էր «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնի ներկայացումներ, մշակույթի տան մանկական պարային համույթների ազգային և ժամանակակից ոճով ելույթներ և Ախալքալաքի «Ապագայի տան» սաների կողմից մանրապատում։ Նաև Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի սաները օգնեցին երեխաներին նկարել ասֆալտին: Միջոցառում է տեղի ունեցել նաև Սուրբ Խաչ եկեղեցու բակում, կայացել է համերգ, խաղեր և անիմատորներ, ինչպես նաև երեխաներին պաղպաղակ են բաժանել։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին: Այն հիմնադրվել է 1949 թվականին՝ Փարիզում, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին: