Երեկ՝ Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին ավտովթար է եղել: Թեթև մարդատար ավտոմեքենան հարվածել է ժայռին։ Վթարի հետևանքով երեք հոգի տուժել է, նրանց տեղափոխել են Ախալցիխեի և Թբիլիսիի կլինիկաներ։
Վթարի ժամանակ մեքենայում եղել են 4 մեծահասակ և մեկ երեխա։ Նրանցից երկուսը զգալի վնասվածքներ չունեն և հիվանդանոցում մնալու կարիք չի զգացվել։
Երեխային երեկվանից տեղափոխել են Ախալցիխեի կլինիկա, ինչպես Jnews-ին հայտնեցին տուժածների համագյուղացիները՝ երեխան ոտքի կոտրվածք է ստացել։
Վարորդը կոնքազդրի կոտրվածք է ստացել, և Ախալքալաքի հոսպիտալից տեղափոխվել է Ախալցիխեի հիվանդանոց վիրահատության նպատակով։
«Հայր ու որդի գտնվում են Ախալցիխեում, իսկ մայրը Թբիլիսիում է։ Հայրը և որդին ոտքի կոտրվածքներ են ստացել, իսկ մայրը ներքին օրգանների վնասվածք, նրան վիրահատել են։ Նրանց բոլորի վիճակը կայուն է գնահատվում, կյանքերին վտանգ չի սպառնում։ Կնոջը երեկ գիշերը Ախալքալաքի հիվանդանոցից տեղափոխել են Թբիլիսի», – ասում են գյուղացիները։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին մեքենան հարվածել էր ժայռին։ Նրանք Ախալքալա քի շրջանի Գոման գյուղից են։