Այսօր՝ մայիսի 25-ին, Ախալցիխեում կայացավ կամավորականների տարածաշրջանային ֆորում, որին մասնակցում էին տարբեր կազմակերպություններ Սամցխե-Ջավախքից։

Ֆորումը կազմակերպվել էր կրթության զարգացման և աշխատանքի տեղավորման կենտրոնը և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային հաբի՝ «Դեմոկրատ մեսխերի» միության կողմից։

Gia Andxuladze

jnews kamavor

Ֆորումը տեղի ունեցավ Ախալցիխեի Ռաբաթ բերդում։ Երիտասարդները ծանոթացան կազմակերպությունների և իրենց հետաքրքող ոլորտներում գրանցվեցին , որպես կամավորներ։

Ինչպես նաև հանդիպման ժամանակ ցուցադրվեցին տեսահոլովակներ, որտեղ էլ ցուցադրվում էին այն կամավորականների մասին, ովքեր արդեն տարբեր կազմակերպություններում աշխատանքի են տեղավորվել։ Այդ թվում՝ ցուցադրվեց Ջավախքի լրատվական կենտրոնի լրագրող Լիդա Ալմասյանի մասին պատմող տեսանյութը։

Lida Almasyan

Բացի այդ, ֆորումի մասնակիցները ծանոթացան VOLUNTEER.GE կայքին, որտեղ կարող են գրանցվել կամավորական աշխատանքներին մասնակցելուհամար։

Ֆորումի նպատակն է տեղական մակարդակով քաղաքացիական հասարակության ամրապնդումն ու բնակչության մշակույթի տարածումը։ Այս ֆորումն իրականացվում է արդեն մի քանի տարի։

grancum

Ֆորումը ֆինանսավորում է Եվրամիությունը և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը։