Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան։ Այդ մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը:

«Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան:

Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանքի» գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,- նշված է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությն տարածած գրառման մեջ։

Tapanaqar3

Tapanaqar2

Tapanaqar1

Tapanaqar4