Ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, նրանք ամեն շաբաթ կիրականացնեն 7 ուղիղ չվերթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։
Ռուսաստանը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համաձայն որի՝ մայիսի 15-ից չեղյալ է հայտարարվում վիզային ռեժիմը։ Բացի այդ, Պուտինը վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։