«2023 թվականին այցելելու լավագույն գինեգործական տարածաշրջանների տասնյակը. Վրաստանը գլխավորում է լավագույն տասնյակը»,- ասված է Զբոսաշրջության ազգային վարչության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ:
Համապատասխան հոդվածը հրապարակում է ԱՄՆ-ի խոշորագույն թվային գինու հարթակներից մեկը՝ VinePair-ը։ Առցանց հարթակն ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան և գինի համտեսել Կախեթիում։
Վրաստանի հետ միասին լավագույն տուրիստական ուղղություններ են ճանաչվել Ֆրանսիան, Պորտուգալիան, Պերուն, Իտալիան, Իսպանիան, Խորվաթիան, Նոր Զելանդիան, Կալիֆոռնիան և Տեխասը։
«Գինեգործության հնագույն տեխնոլոգիան իր զկիզբն է առնում Վրաստանում։ Ուստի զարմանալի չէ, որ Վրաստանն այժմ գինեգործության հայտնի տարածաշրջան է։ 8 000 տարվա գինեգործության պատմություն ունեցող Վրաստանը համարվում է գինու ծննդավայրը։ Այսօր վրացական գինին արագորեն տարածելի է դառնում, իսկ արտահանումը տարեցտարի աճում է ռեկորդային տեմպերով։ Սա նպաստում է Վրաստանի հանրաճանաչմանը, զբոսաշրջության բումին և տնտեսական աճին։ Հետևաբար, եթե դուք գինու և այլ խմիչքների սիրահար եք, ամրագրեք Ձեզ ուղևորությունը դեպի Վրաստան»,- գրում է հրապարակման հիմնադիր Հաննա Ստաբբը։
Հոդվածում հիշատակված են Կախեթիի գինու մառանները, գինեգործարաններն ու թանգարանները։ Դրանց թվում է Ծինանդալիի թանգարանը։ Ըստ VinePair-ի՝ Ծինանդալիի կալվածքի այցելուները կարող են տեսնել 1814 թվականին արտադրված 15000 գինու շշեր, ինչպես նաև խաղողի այգիներ»,- ասված է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրության մեջ։