Դեկտեմբերի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 100 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 251 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 934 741, այստեղից ապաքինվել է 895 315 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 800:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 802 փորձարկում, այդ թվում 23 472-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 330-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.41% է, վերջին 14 օրվանը՝ 5.5%, վերջին 7 օրվանը՝ 5.28%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 512 858 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 532 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 57 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 551 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 858 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: