Վրաստանում գործող առևտրային բանկերը 2023 թվականի առաջին եռամսյակն ավարտել են 588 մլն լարի մաքուր եկամուտով, ինչը 42 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ բանկերի մեջ ամենաշատ եկամուտ է ստացել «Վրաստան բանկը»՝ 280 մլն լարի։ Երկրորդ տեղը զբաղեցնում է TBS բանկը՝ 210 մլն լարի մաքուր շահույթով։ Ընդհանուր առմամբ, ոլորտի երկու հիմնական խաղացողներին բաժին է ընկնում մաքուր շահույթի 83%-ը։
Վրաստանի 15 առևտրային բանկերից 13-ը շահութաբեր են, իսկ երկուը՝ հակառակը։
Զուտ շահույթով առաջատար բանկերի հնգյակը հետևյալն է.
«Վրաստանի բանկ»` 280 մլն լարի,
TBC Bank՝ 210,2 մլն լարի,
Լիբերթի բանկ՝ 19,4 մլն լարի,
Credo Bank՝ 15,17 մլն լարի,
Բազիս բանկ՝ 11,7 մլն լարի: