Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 7-ին: Ըստ կանոնակարգի՝ աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և փակվում դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 7-ին բյուրոյի նիստով, որը սահմանում է լիագումար նիստերի օրակարգը: Ուշագրավ է, որ խորհրդարանում նախաձեռնված հարցերի թվում են Սահմանադրության փոփոխությունները, որոնք նախատեսում են խորհրդարանական ընտրությունների ընտրական շեմի իջեցում մինչև 2 տոկոս և սահմանում մանդատների բաշխման համաչափ ընթացակարգը:
Հարկ է նշել, որ ընտրություններից մեկ ամիս առաջ խորհրդարանն անցնում է պասիվ աշխատանքային ռեժիմի և, որպես կանոն, խորհրդարանի լիագումար նիստեր չեն անցկացվում: Սակայն, այս ընթացքում, եթե դա համընկնում է խորհրդարանի հերթական նստաշրջանի լիագումար նիստերի շաբաթվա հետ, անհրաժեշտության դեպքում, լիագումար նիստեր է հրավիրում խորհրդարանի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն խորհրդարանի պատգամավորների մեկ քառորդի պահանջով: Այլ դեպքերում, լիագումար նիստ գումարվում և անցկացվում է արտահերթ նիստերի կանոնակարգի 82-րդ հոդվածով սահմանված կարգով: