Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին, IRI-ի ուսումնասիրության համաձայն՝ հավանում է հարցվածների 91%-ը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ, հարցվածների կարծիքները բաժանվել են հետևյալ կերպ.
Պատրիարք Իլիա Երկրորդը դուր է գալիս հարցվածների 91%-ին, դուր չի գալիս՝ 6%-ին։
Վարկանիշի երկրորդ տեղում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն է, որին հավանում է հարցվածների 52%-ը, երրորդում՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ 48%-ով, որին հաջորդում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ 43%-ով։
Շարունակելով ցանկը՝ հարցվածների 36%-ը նշել է Գիորգի Գախարիային, Միխեիլ Սաակաշվիլիին՝ 36%-ը, Բիձինա Իվանիշվիլիին և Շալվա Նաթելաշվիլիին՝ 35%-ը, Էլենե Խոշտարիային և Գեորգի Վաշաձեին՝ 33%-ը, Ալեկո Իվանիշվիլիին և Իրակլի Կոբախիձեին՝ 31%-ը: Նրանց հետևում են. 29%՝ Մամուկա Խազարաձեն, 27%՝ Շալվա Պապուաշվիլին և Լևան Խաբեիշվիլին, 26%՝ Բադրի Ջափարիձե և Զուրաբ Ջափարիձե, 19%՝ Պետրե Ցիսկարիշվիլի, 17%՝ Գիգա Բոկերիա, 9%՝ Պաատա Մանջգալաձե։
IRI-ի ուսումնասիրությունն իրականացվել է 2023 թվականի մարտի 4-ից 23-ը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտական կենտրոնի անունից, Baltic Surveys/The Gallup Organization-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեի կողմից: IPM-ի կողմից իրականացվել են դաշտային աշխատանքները: Տվյալները հավաքագրվել են դեմառդեմ հարցազրույցների միջոցով: Ընտրություն ընդգրկել է քվեարկելու իրավունք ունեցող 1500 հարցվածների։ Տվյալները համեմատվել են ըստ տարիքի, սեռի, տարածաշրջանի և բնակավայրի մեծության: Սխալման շեմը +/- 2,5% է, իսկ պատասխանների ցուցանիշը՝ 63%:
Ուսումնասիրությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: