Վրաստանում պատվաստված մարդկանց շրջանում 67%-ը կանայք են, իսկ 33%-ը՝ տղամարդիկ: Այս տվյալները մեջբերված են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) զեկույցում:
Զեկույցն ընդգրկում է 2021 թվականի մարտի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը:
Ըստ NCDC-ի՝ մարտի 15-ից հուլիսի 15-ը Վրաստանում օգտագործվել է պատվաստանյութի 334 133 դեղաչափ: Ամբողջությամբ, այսինքն՝ երկու դեղաչափով պատվաստվել է 126 739 քաղաքացի, մեկ դեղաչափով՝ 207 394:
Բացի այդ, երկու դեղաչափով ամենից շատ պատվաստվածները 70-74 տարեկան տարիքային խմբի շրջանում է գրանցվում, որին հաջորդում է 65-69 տարեկանների խումբը, ապա՝ 75-ից բարձր:
Պատվաստման գործընթացը ոչ ակտիվ ընթացք ունի նաև առողջապահության ոլորտի անձնակազմի շրջանում։ Մինչև հուլիսի 15-ը պատվաստվել է ընդամենը 16 486 բուժաշխատող:
Այսպիսով, Վրաստանում բնակչության 4%-ից ավելին պատվաստվել է երկու դեղաչափով: Համավարակը դադարեցնելու համար փորձագետներն անհրաժեշտ են համարում պատվաստել երկրի բնակչության 60%-ը:
Երկրում զանգվածային պատվաստումը սկսվել է հուլիսի 5-ին: Բնակիչներին հասանելի են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac պատվաստանյութերը:
Իշխանությունները կարծում են, որ երկրի տնտեսությունը չի դիմանա հաջորդ արգելափակմանը և կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել՝ տնտեսության վերականգնման զարգացող միտումը պահպանելու համար: