Բաթումիից Գիորգի Պողոսյանը 18 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին պայքարում է կյանքի համար, բայց կյանքի ու մահվան պայքարում նրան հարկավոր է դրամական օգնություն՝ Ֆրանսիայում բուժումը շարունակելու համար:
Գիորգին տառապում է 4-րդ կարգի հոջկինի լիմֆոմիա հիվանդությամբ, որի բուժումը Վրաստանում չի իրականացվում: Վրաստանում բժիշկները նրան խորհուրդ են տվել բուժում ստանալ Ֆրանսիայում, որի համար անհրաժեշտ ր 25 հազար ԱՄՆ դոլլար:
Հոջկինի լիմֆոման, լիմֆոմայի տեսակ է, որն առաջանում է արյան սպիտակ բջիջների յուրահատուկ տեսակներից՝ լիմֆոցիտներից, որի հիմանակ ախտանիշն է քաշի կորուստը: Բուժման մեթոդի ընտրությունը սովորաբար կախված է քաղցկեղի բարդության աստիճանից և դրական կանխորոշիչ նշանների առկայությունից: Հոջկինի լիմֆոման կարող է բուժվել քիմիոթերապիայով և ճառագայթային թերապիայով կախված փուլերից: IV փուլում քաղցկեղն արդեն տարածված է լինում:
Ֆրանսիայում բուժվելու համար նա ընդամենը 25 օր ժամանակ ունի, քանի որ դրանից հետո անարդյունավետ է լինում բուժում:
Գիորգիի մայրիկը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ ընդամենը երկու ամիս առաջ են իմացել որդու հիվանդության մասին: Գիրոգին Թուրքիայւոմ բարդ վիահատություն է տարել: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերականգնողական փուլը ստիպված է եղել անցնել Վրաստանում:
Այս պահին Գիորգին Թբիլիսիում է և քիմիաթերապիայի կուրս է անցնում:
«Երեխայիս հիվանդության մասին իմացանք ընդամենը 2 ամիս առաջ: Որդուս կողքը ցավում էր, որոշեցի տանել ստուգման, հենց այնտեղ էլ իմացանք հիվանդության մասին: Բաթումիից միանգամից տեղափոխեցինք Թուրքիա, որտեղ էլ կատարեցին վիրահատությունը ու մեզ ասեցին, որ հարկավոր է քիմիաթերապիա, բայց մենք այդքան գումար չունեինք և որոշեցինք քիմիոթերապիան անցնել Վրաստանում: Առաջին թերապիան ընդունել է ապրիլի 14-ին, վիճակն այդքան էլ լավ չի, շատ թույլ է, հիվանդանոցից դուրս անգամ չեն թողնում: Չգիտեմ ինչպես ենք հասնելու Ֆրանսիա, ինչպես ենք գնալու այդքան երկար ճանապարհ», – նշում է Գիորգիի մայրը:
Գիորգիի մայրը խնդրանքով դիմում է բոլոր բարեսիրտ մարդկանց, օգնույթան խնդրանքով:
«Ժամանակը շատ քիչ է, ձեր տված ամեն մի լարին անգամ մեկ օրվա կյանք է, խնդրում եմ բոլորին՝ օգնեք ձեր հնարավորություների սահմաներում: Ես գիտեմ, որ դա այն գումարը չէ, որը հնարավոր չէ հավաքել։ Մանկուց ինձ սովորեցրել են, որ ընդհանրապես անհնարին ոչինչ չկա, այսօր ես էլ ավելի եմ հավատում, որ դուք կկարողանաք միանալ իմ և որդուս համար՝ այս ծանր ու ճակատագրական պայքարին:
Նրանք, ովքեր ցանկություն ունեն օգնելու Գիորգիին, կարող են գումար ուղարկել ներքևում նշված բանկային հաշիվներին: