Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների առաջնությունում Գոռ Այվազյանը 97 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն:

Մրցաշարն անցկացվել է Խաշուրի քաղաքում։ Գոռի մրցակիցը եղել է Բաթումը ներկայացնող Լուկա Գաբիսոնիան։ Նա մրցակցին հաղթել է 4-2 հաշվով։

Իսկ տարեսկզբին նա մասնակցել էր Վրաստանի մինչև 23 տարեկանների առաջնությանը, 97 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։

Գոռը Վրաստանի ազգային հավաքականի անդամ է, և 2022 թվականին դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն:

Ինչպես Գոռ Այվխազյանը նշում է, որ իր աշխատասիրության շնորհիվ է հասել այս ամենին։

«Շատ դժվարությամբ եմ հասել այս ամենին, ինչ-ինչ շատ եմ աշխատում։ Շատ մարզվելով կարողացա դառնալ մինչև 20 տարեկանների Վրաստանի առաջնության հաղթող և հնարավորություն եմ ստացել կրկին մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին», – Jnews-ի հետ զրույցում ասաց չեմպիոնը։

Գոռն ասում է՝ իր բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են եղել։

«Եզրափակչի ժամանակ ում հետ, որ գոտեմարտել եմ, նրան անցած մրցաշարի ժամանակ պարտվել էի, բայց այս անգամ շատ մարզվելու շնորհիվ կարողացա հաղթել», – ավելացրեց չեմպիոնը։

Նրա նպատակն է՝ մասնակցել Եվրոպայի առաջնությանը և մեդալ նվաճել:

Գոռը ծնվել ու մեծացել է Հայաստանում, բայց հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո, քանի որ Վրաստանի քաղաքացի է: Արմատներով Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է:

Արդեն հինգ տարի է Վրաստանն է ներկայացնում, հավաքների ժամանակ մշտապես գալիս է Վրաստան: Հայաստանում Ազատ Ամոյանի մոտ է մարզվում, իսկ Վրաստանում՝ Վաժա Բոցաշվիլիի:
Կարդացեք նաև՝

Գոռ Այվազյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության 2-րդ հորիզոնականում է

Համեստ ու անկեղծ Աշխարհի չեմպիոնը Ջավախքից

Կարծախցի ըմբիշ Գոռ Այվազյանն աշխարհի չեմպիոն է դարձել