«Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացվեցին ընդդեմ միանգամայն պարզ, հասկանալի օրինագծի»,- Ուզբեկստան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, թե ինչպես է Արևմուտքը վերաբերվում այս կամ այն ղեկավարությանը, հստակ դրսևորվեց, երբ Մոլդովայում բողոքի ցույցեր եղան նախագահի և կառավարության արևմտամետ գծի դեմ, բողոքներ տնտեսական զարգացման շահերն անտեսելու դեմ։ Դե իսկ Արևմուտքն այն դատապարտեց գրեթե որպես օրինական իշխանությունները տապալելու փորձ, միևնույն ժամանակ Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացվեցին միանգամայն պարզ, հասկանալի օրինագծի դեմ, ըստ որի, եթե դու փող ես ստանում դրսից և զբաղվում ես հասարակական և քաղաքական գործունեությամբ, ապա խնդրում եմ, հաղորդի՛ր, թե որտեղից են այդ գումարները»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։
Նա նշել է, որ Վրաստանի դեպքում բողոքի ակցիաներին ակտիվորեն աջակցել է Արևմուտքը։