Ապրիլի 13-ին, Ախալքալաքի «Մեծահասակների կրթական կենտրոնում» տեղի ունեցավ գենդերային փառատոն, որն ամփոփեց «Գենդերն ուշադրության կենտրոնում. Վրաստանի համայնքները հանուն երկրի կայուն զարգացման» ծրագրի արդյունքները:
«Գենդերն ուշադրության կենտրոնում» ծրագիրն Ախալքալաքում իրականացվում է DVV-International-ի կողմից 2022 թվականից «Մեծահասակների կրթական կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում իրականացվել են տարբեր ակտիվություններ:
Այսօրվա փառատոնն ամփոփեց ծրագրի ակտիվություններն ու արդյունքները։
«Ծրագրի ընթացքում մի քանի բաղադրիչ կար. Սրանք դասընթացներն են, որոնք անցկացվում են գյուղաբնակ կանանց համար, այն մասին՝ թե ինչ է սեռը, ինչ է այն ներառում, ինչ ակտիվություններ պետք է նրանք իրականացնեն, որպեսզի մասնակից դառնան քաղաքացիական հասարակությանը, որոշումների կայացման գործընթացին: Երկրորդ՝ սա գենդերային թեմատիկայի շուրջ լրագրողական աշխատանքների մրցույթ էր։ Եվ երրորդ, սա գենդերային փառատոն է, որը պարունակում է մի քանի խնդիրներ՝ համագործակցություն Գենդերային խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև ձեռներեց կանանց ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին»,- մեկնաբանեց Ախալքալաքի «Մեծահասակների կրթական կենտրոն»-ի տնօրեն Շորենա Թեթվաձեն։
Վերջինիս խոսքով՝ նախագծի իրականացման արդյունքում կանայք ակտիվացել են և սկսել են տարբեր նախագծեր գրել։
«Նրանց հետ աշխատել ենք նաև նախագծեր գրելու ուղղությամբ, և մենք արդեն արդյունքներ ենք տեսնում, մեր մասնակիցների թվում կան հաղթողներ, ովքեր ֆինանսավորում են ստացել իրենց նախագծերի համար»,- նշեց Շորենան։’
Միջոցառումը ներառում էր հյուրերի համար նախատեսված հյուրասիրություններով ֆուրշետ, կենտրոնի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես, փողոցային արվեստ (Street art), ինչպես նաև երկու ֆիլմերի ցուցադրություն՝ «Սորայայի քարկոծումը», որը վերաբերում էր գենդերային խտրականության խնդրին և «Ազատագրում», որը բարձրացնում է ռասայական խտրականության հարցը։
Ելույթ ունեցան Սեդա Մելքումյանը, Դալի Աղդգոմելաձեն, Անահիտ Ասատուրյանը։ Նրանք ընդգծեցին կանանց ակտիվության կարևորությունը, կանանց վերաբերյալ ավանդական գենդերային կարծրատիպերից ձերբազատվելու կարևորությունը և, առհասարակ, քաղաքացիական հասարակության զարգացման գործում կանանց ներդրման կարևորությունը: